Մեկնաբանություն

03.09.2022 16:38


Նիկոլ Փաշինյանը կկալանավորվի՞ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը կկալանավորվի՞ (տեսանյութ)

Երբ զինվորականները չեն լուծում Նիկոլ Փաշինյանի հարցերը, ապա բնական է, որ Նիկոլն է սկսելու նրանց հարցերով զբաղվել։ Եվ զբաղվում է։

Պատերազմի օրերին մի քանի օր Արցախի ՊՆ–ն ղեկավարած Միքայել Արզումանյանից հետո ծանրագույն մեղադրանք է առաջադրվել նաև Արցախի ՊՆ և ՊԲ նախկին ղեկավար, գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյանին (հերթում Օնիկ Գասպարյանն է)։

Հատված քննչականի տարածած հաղորդագրությունից․ «ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ»։

Քննչականից տեղեկանում ենք, որ Ջ․Հ․–ին մեղադրում են 2020–ի հոկտեմբերի 6–ին կայացրած հակահարվածի որոշումը տապալելու, մարտը վատ կառավարելու և սեփական անփույթ գործելու պատճառով յուրայիններին վնաս հասցնելու համար։

Սա շատ ուշագրավ տեղեկություն է և դրանից բխում է, որ մեղադրանք պետք է առաջադրվի նախևառաջ Նիկոլ Փաշինյանին, և ահա թե ինչու։

Բանն այն է, որ հոկտեմբերի 5–ից Արցախում է գտնվել ինքնահռչակ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլը։ Նրա ընտանեկան թերթոնով տարածվեցին նկարներ ու տեսանյութեր, որտեղ նա Ջալալ Հարությունյանի հետ քարտեզի է նայում, խորհրդակցություններ անցկացնում։

Նիկոլն Արցախում խորհրդակցություն է անցկացրել և որոշումներ կայացրել հակագրոհի թեմայով (այդ օրերին իշխանական քարոզչագործիքները տարածում էին, որ հեսա տեսեք, թե մեր Նիկոլն ինչեր է անելու, Լելե Թեփե բարձրունքն է հետ բերելու և այլն)։

Իշխանական քարոզչամեքենան նաև տարածում էր, թե բա՝ գերագույնը փոխել է իրավիճակը ռազմաճակատում։ Դե իսկ նիկոլական ստերի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 7–ին գրել է․ «Այս օրը հայոց պատմության փառավոր հաղթանակներից մեկի օրն է։ Փառք Հայոց Բանակին»։ Մուտիլովշիկ Արծրունն ակնարկում էր, որ փառահեղ հակահարձակում է եղել։

Նիկոլն էլ իր հերթին էր հարցազրույց տալիս ռուսական «РБК»-ին (տե՛ս կից տեսանյութը) ու ասում, որ շուտով ուժեղ ռազմագործողություն է լինելու՝ դրանով իսկ բաց տեղեկատվություն հաղորդելով ադրբեջանցիներին։

Եվ ահա այդ հակահարձակման համար մեղադրանք է առաջադրվում Ջալալ Հարությունյանին։

Այն, որ Ջալալը մեղավորություն ունի ու նախևառաջ՝ գործարքի միջոցով լռելու մեղավորություն, ակնհայտ է։ Հարցն ինքը չէ տվյալ դեպքում։ Հարցն այն է, որ հոկտեմբերի 6–ի հակահարձակումն ամբողջությամբ եղել է Նիկոլի գլխավորությամբ ու նա մարտի է նետել ուժեր՝ հանուն սեփական քարոզչության ու նեղ քաղաքական հաշվարկների։ Նիկոլի հրահանգով են երեխեքին մտցրել մսաղացի մեջ, քանզի ինքն է անձամբ ղեկավարել, այպես կոչված, հակահարձակման օպերացիան։ Այնպես որ քննչականը պետք է առաջին հերթին մեղադրանք առաջադրի ու կալանավորի հենց Նիկոլի Փաշինյանին (Նիկոլ որ ասում ենք, Արծրունը հետն է)։ Բայց դե այս պահին դա հնարավոր չէ։ Օբյեկտիվ քննություն ու ճիշտ կալանավորումներ կլինեն միայն իշխանափոխությունից հետո։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը