Քաղաքական

14.09.2022 17:30

ԳԱԱ-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիայի կապակցությամբ

ԳԱԱ-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիայի կապակցությամբ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Հայաստանի հանդեպ Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիայի կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է. «2022 թ. սեպտեմբերի 13-ից ադրբեջանական զինված ուժերը, կիրառելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ ծանր հրետանի, ականանետներ ու անօդաչու թռչող սարքեր, զանգվածային կրակ են բացել ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, առանձին հատվածներում փորձել ներթափանցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

Այդ հերթական արգեսիվ քայլով մեկ անգամ ևս պարզ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի առաջնորդվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով, այլև, օգտվելով ռուս-ուկրաինական առճակատման հետևանքով աշխարհում ստեղծված ներկա բարդ ռազմաքաղաքական իրավիճակից, ձգտում է բռնազավթել ՀՀ տարածքը՝ երբեմնի հայկական Նախիջևանի հետ ցամաքային միջանցք հաստատելու պատճառաբանությամբ։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դիմում է համաշխարհային հանրությանը՝ պահանջելով ձեռնպահ մնալ անհասցե հայտարարություններից և խստորեն դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան Հայաստանի նկատմամբ ու ձեռնարկել իրական միջոցներ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իր պատրաստակամությունն է հայտնում հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու հայրենի երկրի պաշտպանության գործին և, խիստ կարևորելով ներկա պահին ազգային համերաշխության անհրաժեշտությունը, կոչ է անում հանրության բոլոր ուժերին թիկունք լինել Հայոց բանակին, միասնաբար հանդես գալ թշնամու դեմ, զինվել հայրենի հողի, Հայոց պետականության պաշտպանության վճռականությամբ և հաղթանակի հավատով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։