Քաղաքական

15.09.2022 20:17


Ադրբեջանի հարձակման հետևանքով վնասվել է Ջերմուկի ԱԻՆ-ի շենքը. հրթիռ է արձակվել առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ

Ադրբեջանի հարձակման հետևանքով վնասվել է Ջերմուկի ԱԻՆ-ի շենքը. հրթիռ է արձակվել առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով Ջերմուկ քաղաքում վնասվել է երեք հյուրատուն, մեկ առողջարան, ճոպանուղին, հարակից շենքերից մեկը և սրճարանը` այդ թվում ԱԻՆ-ի շենքը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ`հրթիռ է արձակվել նաև Ջերմուկի առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ:

Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը նշեց, որ միայն ճոպանուղու վրա ընկել է մոտ 11 արկ:

«Արկերի պատճառով ճոպանուղու առաջին հատվածը կրել է բավականին մեծ վնաս, իսկ ընդհանուր գծի տակ` հենասյուները դեռևս չենք ստուգել, քանի որ վերև բարձրանալն անհնար է»,-ասաց նա:

Ճոպանուղու տնօրենը դեռևս դժվարացավ նշել վնասի հստակ չափերը:

Այս խորագրի վերջին նյութերը