Լրահոս

15.11.2022 21:52


Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Նոյեմբերի 8-ին Եղեգնաձորում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 48-ամյա տղամարդու և դիմել փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ տղամարդուն վրաերթի էր ենթարկել «Օպել» մակնիշի մեքենայի 43-ամյա վարորդը: Նա նոյեմբերի 14-ին հայտնաբերվել և ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը