Աշխարհ

22.11.2022 20:58


Պուտինն ու Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները

Պուտինն ու Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Սոչիում հոկտեմբերի 31-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլը` հավելելով, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։

«Պուտինն ու Ալիևը կարևորել են ադրբեջանահայկական սահմանի անվտանգության ապահովման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների շարունակումը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Պուտինը կայցելի Հայաստան` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երևանյան այցի ժամանակ Պուտինը նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել Նիկոլ Փաշինյանի հետ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը