Լրահոս

30.11.2022 09:30


Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում նոյեմբերի 30-ի ժամը 09։00-ի դրությամբ ձյուն է տեղում, իսկ Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը