Լրահոս

30.11.2022 09:14


Երևանում Daweoo-ն վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող ամուսիններին

Երևանում Daweoo-ն վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող ամուսիններին

Նոյեմբերի 29-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Daweoo Laganza մակնիշի ավտոմեքենան Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող 2 հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Արմենիա ԲԿ։

Ականատեսներն ասել են, որ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են։

Այս խորագրի վերջին նյութերը