Աշխարհ

30.11.2022 20:45


Ռոնալդուն համաձայնել է տարեկան 200 մլն եվրո արժողությամբ պայմանագիր կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ. Marca

Ռոնալդուն համաձայնել է տարեկան 200 մլն եվրո արժողությամբ պայմանագիր կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ. Marca

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն համաձայնել է տարեկան 200 մլն եվրո արժողությամբ պայմանագիր կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ, գրում է Daily Mail-ը:

37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ խզվել է այս ամսվա սկզբին՝ ակումբի ղեկավարների և մարզիկի լարված հարաբերությունների պատճառով: Այդ հարաբերությունները միայն վատթարացել են, երբ նա մի շարք հակասական հայտարարություններ է արել Փիրս Մորգանին տված հեռուստահարցազրույցում:

Այժմ ասվում է, որ Ռոնալդուն սենսացիոն համաձայնության է եկել «Ալ Նասր»-ի հետ. խոսքը երկուսուկես տարի ժամկետով պայմանագրի մասին է, որով նա կխաղա մինչև 40 տարեկան, հայտնում է իսպանական Marca թերթը:

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին աստղն անցած ամռանը հրաժարվել էր Սաուդյան Արաբիայից ստացված առաջարկից, բայց եվրոպական էլիտար ակումբների կողմից որևէ էական հետաքրքրության պակասի ֆոնին, նա, կարծես թե, այժմ պատրաստվում է տեղափոխվել Սաուդյան Արաբիա:

«Ալ-Նասր»-ը Սաուդյան Արաբիայի ամենահաջողակ ակումբներից մեկն է, որը ինը անգամ դարձել է երկրի բարձրագույն խմբի առաջնության հաղթող:

Ronaldo remains focused on helping Portugal top their group at the 2022 World Cup in QatarThe 37-year-old forward had his Manchester United contract terminated earlier this month

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը