Քաղաքական

06.12.2022 13:38


Դատական նիստը հետաձգվեց․ նախագահ Քոչարյանը երկրում չէ (տեսանյութ)

Դատական նիստը հետաձգվեց․ նախագահ Քոչարյանը երկրում չէ (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա դատական նիստը, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օբյեկտիվ պատճառներով չի կարողացել ներկայանալ դատական նիստին։

Պաշտպանական կողմը դատարանին էր ներկայացրել բժշկական կենտրոնի տեղեկանք, համաձայն որի նախագահը չէր կարող այսօր ներկայանալ նիստի։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ միջնորդություն ունի իր պաշտպանյալի՝ երկրից բացակայելու համար թույլտվություն ստանալու վերաբերյալ։ Սակայն մեղադրող դատախազն առարկեց այն այսօր կամ նիստից դուրս քննարկելու դեմ։

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 13-ը։

Այս խորագրի վերջին նյութերը