Լրահոս

26.09.2011 17:48


Էրդողան. «Թուրքիան ոչ ոքի թույլ չի տա հարձակվել Իրանի վրա»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հարցազրույց է տվել «CNN» հեռուստաընկերությանը։ Պատասխանելով հարցերին՝ Էրդողանն ասել է, որ թուրք–իսրայելական հարաբերություններում բեկումնային պահը հասել է Իսրայելի ստեղծած խնդիրների պատճառով։

Անդրադառնալով Գազայի  հատված հումանիտար օգնութուն տեղափոխող «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպին՝ Էդողանն ասել է.

–Դա գործողություն է, որն անընդունելի է միջազգային ջրերում։ Մենք պահանջել ենք, որ նրանք ներողություն խնդրեն և ապաշրջափակեն Գազան։ Եթե մեր պահանջները չկատարվեն, ապա Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները երբեք չեն կարգավորվի, և այս պայմաններում Իսրայելը տարածաշրջանում մնում  է լիակատար մենակության մեջ։

Հարցին՝ կարո՞ղ է արդյոք Սիրիայի իշխանությունը պահպանել  իր դիրքերը, Էրդողանն ասել է.

–Չի կարելի գնալ իշխանության բռնությունների ճանապարհով՝ ժողովրդի կամքին հակառակ։ Գործընթացը կարող է ձգձգվել, սակայն եթե Սիրիայի ժողովուրդը որոշում կայացնի, վաղ թե ուշ այն կիրականացվի։

Թուրք–իրանական հարաբերությունների վերաբերյալ Էրդողանն ասել է.

–Մենք թույլ չենք տա հարձակվել Իրանի և թուրքական հողերի վրա, եթե նրանց կողմից Թուրքիայի վրա հարձակում չլինի։ Բացի այդ, ինչո՞ւ այն երկրները, որոնք արգելում  են Իրանին ատոմային զենք արտադրել, Իսրայելին չեն զրկում այն ունենալու իրավունքից։

Այս խորագրի վերջին նյութերը