Կարծիք

27.01.2023 12:08


Օտարածին, ապազգային ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեզ համոզեն, որ ազգային մտածողությունը մոդայիկ չէ, վտանգավոր է, կործանարար

Օտարածին, ապազգային ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեզ համոզեն, որ ազգային մտածողությունը մոդայիկ չէ, վտանգավոր է, կործանարար

Շուտով հինգ տարի կլինի, ինչ օտարածին, ապազգային ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեզ համոզեն, որ ազգային մտածողությունը մոդայիկ չէ, վտանգավոր է, կործանարար...2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից առ այսօր իրենց ձեռքերը թաթախած յուրաքանչյուր զոհի արյան մեջ, մեզ ուզում են համոզել, որ անզոր ենք, խեղճ, վախկոտ... Այսօր, ամբողջ օրը գործընկերներիս հետ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ յոթ գյուղերում հանդիպել ենք ութ համայնքների բնակիչների հետ: Կարող եմ երկա՜ր ասել ինչ ենք քննարկել, ինչ հարցեր են բարձրացվել, ինչքա՜ն են շատացել ու բարդացել, եղած կամ նորաստեղծ խնդիրները... բայց կասեմ ամենակարևորը. յուրահատուկ, հաստատակամ, թասիբով, անվախ, հայրենասեր, չընկրկող հայեր են ապրում ԱՐՑԱԽՈւՄ... ապրում են, դրանով իսկ ձախողելով և՛ թշնամու, և՛ թշնամու խամաճիկ տեղական իշխանավորների ծրագրերը...ԽԵՆԹԱՆԱԼՈւ ՀԱՅՐԵՆԻՔ, ՓԱՌԱՎՈՐ ԱԶԳ...

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը