Լրահոս

28.09.2011 08:36


Ինտերպոլի կողմից հետախուզվող Քադաֆիի որդին հայտնվել է հեռուստաէկրանին

Ինտերպոլի կողմից հետախուզվող Քադաֆիի որդին հայտնվել է հեռուստաէկրանին

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Լիբիայի  գահնկեց արված ղեկավար Մուամար Քադաֆիի որդիներից մեկը՝ Սեյֆ ալ Իսլամը, երեկ հայտնվել է սիրիական «Arrai TV» հեռուստաընկերության եթերում։

Եթերում հայտնված զինվորական համազգեստով ու ավտոմատով տղմարադը, ենթադրաբար Սեյֆ ալ Իսլամը՝ դիմել է իր հոր կողմնակիցներին և կոչ  արել չհանձնել «իրենց պապերի հողը» ապստամբներին և հետ գրավել Տրիպոլին։

Տեսագրությունը թվագրված է 2011թ.–ի սեպտեմբերի 20–ի ամսաթվով։ Դրա կեղծ կամ իրական լինելու  փաստի  ճշգրտման հնրավարություն դեռևս չկա։ Նկարահանման վայրը ևս չի հստակեցվել։

Սեյֆ ալ Իսլամը օգոստոսի վերջից, երբ ապստամբները գրավեցին Տրիպոլին, էկրանին չի երևացել։ Տեսագրությամբ նրա վերջին ելույթը  թվագրվում է օգոստոսի 23–ի ասմաթվով, երբ նա իր հոր կողմնակիցներին խոստացել է զենք մատակարարել։

Սեպտեմբերի 9–ին Ինտերպոլը Սեյֆ ալ Իսլամի, Մուամար Քադաֆիի, ինչպես նաև Լիբիայի ռազմական հետախուզության նախկին տնօրեն Աբդուլլահ ալ Սենուսի ձերբակալման թույլտվություն էր  տվել։ Բոլոր  երեքն էլ մեղադրվում են մարդկության դեմ հանցագործություն կատարելու  համար, այդ թվում՝ բռնաբարություն և անօրինական հետապնդում։  Հետախուզվող լիբիացիների գտնվելու վայրի մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա։

Այս խորագրի վերջին նյութերը