Աշխարհ

30.01.2023 12:14


Երեկ Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքը երթով Դաշնային շենքից շարժվեց դեպի Ադրբեջանի հյուպատոսություն՝ իրազեկելու Արցախի շրջափակման մասին, ինչպես նաև դատապարտելու ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ֆինանսավորումը:

«Լռությունը համաձայնություն է», «1.5 մլն հայերը բավական չէի՞ն» և այլ պաստառներով փողոց դուրս եկած ամերիկահայերի ակցիան տևել է մի քանի ժամ:

«Վերջին 49 օրերի ընթացքում արցախցիները մատնվել են սովի ու սառչելու, մինչդեռ մնացած աշխարհը աչք է փակում։ Ե՞րբ է մնացած աշխարհը հասկանալու, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է այսօր»,-նշում է միջոցառման կազմակերպիչ Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը:

Հանրահավաքի տեսանյութը` հղումով

Այս խորագրի վերջին նյութերը