Աշխարհ

03.02.2023 20:37


Ամբողջ աշխարհում Apple-ի ակտիվ սարքերի թիվը գերազանցել է 2 միլիարդը

Ամբողջ աշխարհում Apple-ի ակտիվ սարքերի թիվը գերազանցել է 2 միլիարդը

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության՝ ամբողջ աշխարհում ակտիվ սարքերի թիվը գերազանցել է 2 միլիարդը. խոսքն iPhone-ների, iPad-ների, Mac-ների և ընկերության այլ գաջեթների մասին է։ Այս մասին հայտնում է The Verge պորտալը՝ հղում անելով կորպորացիայի գործադիր տնօրեն Թիմ Կուկի խոսքերին։

Ակտիվ սարքերի ցուցանիշը 2016 թվականին 1 միլիարդ էր, 2020 թվականի սկզբին՝ 1,5 միլիարդ։ Այսպիսով, ընկերությանը հաջողվել է ընդամենը երկու տարվա ընթացքում ավելացնել 500 միլիոն ակտիվ գաջեթ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը