Աշխարհ

05.02.2023 12:30


Մահացել է Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը

Մահացել է Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը մահացել է կիրակի օրը Դուբայի հիվանդանոցում՝ 79 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո, հայտնում է Geo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախկին նախագահի ընտանիքի ներկայացուցիչներին:

Մուշարաֆը հոսպիտալում էր ամիլոիդոզի բարդացման պատճառով՝ հիվանդություն, որի դեպքում օրգանիզմում տեղի է ունենում նյութափոխանակության խափանում։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը