Աշխարհ

06.02.2023 18:42


Caviar ապրանքանիշը ներկայացրել է ոսկե Samsung Galaxy S23 Ultra-ն` 3,6 մլն ռուբլի արժողությամբ (լուսանկար)

Caviar ապրանքանիշը ներկայացրել է ոսկե Samsung Galaxy S23 Ultra-ն` 3,6 մլն ռուբլի արժողությամբ (լուսանկար)

Ռուսական Caviar ապրանքանիշը, որը զբաղվում է տարբեր սարքերի լյուքս դասի հարդարմամբ, ներկայացրել է սմարթֆոնների նոր հավաքածու՝ հիմնված Samsung Galaxy S23 նոր շարքի վրա։ «Նոր սերնդի շքեղություն» կարգախոսով հավաքածուն հասանելի է ընկերության պաշտոնական կայքում։

Ներկայացված ամենաթանկ սարքը Samsung Galaxy S23 Ultra Pure Gold-ն է։ Այն ատրաստված է 18 կարատանոց թանկարժեք մետաղից և զարդարված նուրբ ռելիեֆային նախշերով. 8 շողշողացող բնական ադամանդները սմարթֆոնին տալիս են զարդի ճոխություն: Նման գաջեթի արժեքը 256 ԳԲ կոնֆիգուրացիայով կազմել է 3,6 մլն ռուբլի։

Բացի այդ, Caviar-ը ներկայացրել է մոդելներ Metropolis, Rage, Bird of Paradise, Blade, Skull և Firebird շարքերից՝ յուրաքանչյուրը յուրահատուկ դիզայնով: Դրանցից ամենաբյուջետային մոդելը գնորդին կարժենա 394 000 ռուբլի։


Metropolis, 1/15Rage, 1/15Samsung Galaxy S23/S23+/Ultra Bird of ParadiseSamsung Galaxy S23/S23+/Ultra Pure GoldSamsung Galaxy S23/S23+/Ultra BladeSamsung Galaxy S23/S23+/Ultra SkullSamsung Galaxy S23/S23+/Ultra Firebird

Այս խորագրի վերջին նյութերը