Աշխարհ

06.02.2023 19:29


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի

Երկուշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի, թուրքական հեռուստատեսության եթերում հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը։

«Մահացած է համարվում 1498 մարդ։ Տուժել է 8533 մեր քաղաքացի»,-ասել է նա։

Նա նաև հավելել է, որ երեկ երեկոյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի գրանցումից հետո տարածաշրջանում տեղի է ունեցել ևս 105 ստորգետնյա ցնցում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը