Աշխարհ

07.02.2023 12:03


Հալեպում երկրաշարժից հետո փլատակների տակ երեխա է ծնվել (տեսանյութ)

Հալեպում երկրաշարժից հետո փլատակների տակ երեխա է ծնվել (տեսանյութ)

Փետրվարի 6-ին սիրիական Հալեպում երկրաշարժից հետո փլատակների տակ երեխա է ծնվել. մորը փրկել չի հաջողվել, նա մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ Mash թելեգրամյան ալիքին հղումով։

Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են փրկարարները երեխային դուրս բերում փլատակների միջից։ Նորածնի մարմնի վրա տեսանելի վնասվածքներ չկան։ Նրա վիճակի մասին մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Վերջին տվյալներով՝ Սիրիայում երկրաշարժի զոհ է դարձել 593 մարդ, ավելի քան 1,4 հազարը վիրավորվել է։

Այս խորագրի վերջին նյութերը