Աշխարհ

28.03.2023 19:46


Տղամարդուն թութակի ցուցմունքներից հետո ցմահ ազատազրկման են դատապարտել. India Today

Տղամարդուն թութակի ցուցմունքներից հետո ցմահ ազատազրկման են դատապարտել. India Today

Հնդկաստանում դատարանը սպանությունից ինը տարի անց երկու տղամարդու ցմահ ազատազրկման է դատապարտել թութակի ցուցմունքների հիման վրա, գրում է India Today-ը։

Հանցագործությունը կատարվել է 2014 թվականին՝ Ագրա քաղաքում։ Այն ժամանակ տեղական թերթի գլխավոր խմբագիր Վիջայ Շարման որդու և դստեր հետ հարսանիք է գնացել հարևան քաղաք, կինը մնացել է տանը։ Վերադառնալով՝ նրանք տեսել են, որ տունը թալանված է, կինն ու շունը՝ սպանված։ Տանը ապրող թութակը սկսել է հրաժարվել ուտելիքից ու խմելուց, ինչի կապակցությամբ Վիջայ Շարման կասկածել է, որ թռչունը կարող է սպանության ականատես լինել։

Արդյունքում Շարման սկսել է թվարկել նրանց անունները, ովքեր, իր կարծիքով, կարող էին հանցագործություն կատարել։ Երբ նա արտասանել է իր եղբորորդու՝ Աշուի անունը, թռչունը սկսել է ճչալ և թռվռալ վանդակում: Թութակի այդպիսի արձագանքը նկատել է ոստիկանությունը, որը շուտով ձերբակալել է կասկածյալին։

Վիջայ Շարմայի եղբորորդին խոստովանել է, որ սպանությունը կատարել է ընկերոջ հետ միասին։ Սպանվածի դուստրը նշել է, որ Աշուն հաճախ էր այցելում իրենց տուն և գիտեր, թե տանը որտեղ են պահվում զարդերն ու կանխիկ գումարը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը