Կարծիք

30.03.2023 17:07


Սա կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ դիմելու նոր ռազմական գործողությունների և ՀՀ տարածքների օկուպացիայի

Սա կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ դիմելու նոր ռազմական գործողությունների և ՀՀ տարածքների օկուպացիայի

ՄԵԶ ՄԵՐԿԱՑՆՈՒՄ ԵՆ

Այն պայմաններում,

երբ Ադրբեջանը՝

44-օրյա պատերազմից հետո այս 2․5 տարիների ընթացքում ներխուժելով ՀՀ տարածք՝ օկուպացրել է Սյունիքի զգալի տարածքներ,

ամենօրյա ռեժիմով սպառնում է ՀՀ-ին նոր պատերազմով և զորքեր կուտակում շփման գծի երկայնքով,

երբ ՀՀ իշխանություներն իրենք են խոսում պատերազմի վերսկսման մեծ վտանգի ու հավանականության մասին,

նույն իշխանությունները, ինչպես քիչ առաջ կառավարության նիստում հայտարարեց վարչապետը, որոշել են ՀԱՆԵԼ ԲԱՆԱԿԸ Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերի հատվածից և նրանց տեղը կանգնեցնել ԱԱԾ սահմանապահների։ Թե Սյունիքի էլ որ հատվածներից են հանվելու մեր զորքերն ու կանգնեցվելու սահմանապահներ, հայտնի չէ։

Այս քայլն անչափ վտանգավոր է ու կործանարար Հայաստանի համար։

Սա կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ դիմելու նոր ռազմական գործողությունների և ՀՀ տարածքների օկուպացիայի։

Մենք տեսել ենք սահմանապահների գործողությունները 44-օրյայի ժամանակ, ու թե ինչպես ժամերի ու օրերի ընթացքում թշնամուն անցան Հադրութի ու Քաշաթաղի հարավային հատվածները։ Այս քայլով անգամներ մեծանում է ՀՀ տարածքում, այս պարագայում՝ Սյունիքում նույն սցենարի կրկնման վտանգը։

Մինչև ատամները զինված թշնամու դեմ մերկ որ կանգնես, քեզ հոշոտելու է։ Իսկ մեզ մերկացնում են․․․

#չխաղաղության_դարաշրջան

#թուրքական_օրակարգի_սպասարկում

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը