Լրահոս

27.05.2023 14:16


Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու 06-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր, մահացածն ու վիրավորներից մի քանիսը ըմբշամարտիկներ են, ովքեր մեկնում էին մրցումների

Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու 06-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր, մահացածն ու վիրավորներից մի քանիսը ըմբշամարտիկներ են, ովքեր մեկնում էին մրցումների

Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին, և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։

Այս խորագրի վերջին նյութերը