Մեկնաբանություն

27.10.2011 17:17


«Տիրացուն» և ծովը

«Տիրացուն» և ծովը
«Բնության մեջ ամենավտանգավոր կենդանին կատաղած ոչխարն է»։

Ժողովրդական ասացվածք

Սերժ Սարգսյանը ներքաղաքական հարցերին հերթական անգամ արձագանքեց՝ լրագրողներին դեմ տալով կոտրած տաշտակի մեծ մասնագետ և  մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր–Պողոսյանին որպես խորհրդական պահած Տիգրան Սարգսյանին՝ «տիրացուին»։ Վերջինս երեկ ԱԺ նախասրահում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասլան էր կտրել, բայց այդ պահվածքը, պատկերավոր ասած, հիշեցնում էր այն հաչան շների վարքագծային կանոնը, որի դեպքում չորքոտանիները վախից ձայնները գլուխն են գցում, երբ տեսնում են փայտը ձեռքին դեպի իրենց մոտեցող մարդուն։

Դատելով ամենից՝ Տ. Սարգսյանին վերապահված է Բաղրամյան 26–ի ցուցմամբ ելույթներ ունենալու և լրատվական դաշտի համար «քոթակի տղեկի» վերածվելու գործառույթը, որը «տիրացուն», շատ լավ պատկերացնելով, որ «կատոկի» տակ է հայտնվելու, կատարում է պեդոֆիլից խորհուրդներ լսող մարդուն բնորոշ մազոխիստական հաճույքով։

Տ. Սարգսյանն այժմ փորձում է ինքնավստահ երևալ, բայց վերջին օրերին արդեն շատերի համար է ակնհայտ դարձել, որ «Հայկական աշխարհի» ճարտարապետի նյարդերը տեղի են տալիս, քանի որ նա հասկանում է՝ Ուկրաինայի նախկին վարչապետ, այդ երկրի տնտեսության հերն անիծած և այժմ 7 տարվա ազատազրկման դատապարտված Յուլյա Տիմոշենկոյի օրն ընկնելը լավագույնն է, որ իրեն սպասում է։ Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ կալանավայրերում միշտ էլ «հետամուտ» են լինում պեդոֆիլներին և նրանց հետ սերտ կապեր ունեցած շեֆերին՝ համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով։

Ամփոփելով վարչապետի երեկվա ճեպազրույցին մեր արձագանքը՝ նկատենք, որ սպասվող զարգացումների արդյունքում «տիրացուին» չի հաջողվելու խուսափել դաժան ճակատագրից եթե անգամ նա, ասենք,  կոտրած տաշտակով բաց ծով դուրս գա ու փորձի ճողոպրել։ Ասել է թե՝ Տ. Սարգսյանի ջղաձգված ելույթները և իբր թե ուժի ցուցադրման շոուները ոչ այլ ինչ են, եթե ոչ մոտալուտ վախճանի զգացողություն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը