Տնտեսական

02.11.2011 12:53


Քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում

Քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում

Այսօր ԱԺ–ում շարունակվել են 2012թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշել է, որ գալիք տարվա պետական բյուջեի նախագծով՝ օրենսդիր, գործադիր, դատական մարմինների ծախսերը նախատեսված են 57 միլիարդ 913 միլիոն դրամի չափով` ինչն այս տարվա ցուցանիշից ավելի է երեք միլիարդով: Ըստ Ֆինանսների նախարարի տեղակալի՝ դա պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարի պետությունը գերակայությունը տվել է սոցիալական ցուցանիշերին: Օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի պահպանման համար նախատեսված 50 միլիարդ դրամում զգալի մասը` 76 տոկոսը, աշխատավարձերն են:

Պավել Սաֆարյանը նաև հայտնեց, թե որոշ մարմիններում ստեղծվել են ԾԻԳ-եր, որոնք ևս լրացուցիչ հաստիքներ են պահանջնել: Այս փոփոխությունների արդյունքում պետական կառավարման համակարգում հաստիքացուցակն ավելացել է 166-ով:

Քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացում չի նախատեսվել, սակայն բյուջեում 18 միլիարդ դրամ է նախատեսված հանրային ծառայության մեջ ընդգրկվածներին սոցիալական փաթեթներ տրամադրելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը