Լրահոս

04.11.2011 13:59


Վարդան Բոստանջյան. «Բայց մենք խի նո՞ր էինք հայտարարել ընտրություններին առանձին մասնակցելու մասին»

Վարդան Բոստանջյան. «Բայց մենք խի նո՞ր էինք հայտարարել ընտրություններին առանձին մասնակցելու մասին»

ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել ԲՀԿ–ն այն դեպքում, երբ արդեն ՀՀԿ–ական Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ  ՀՀԿ–ն առանձին ցուցակով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, ասել է, թե դա նորություն չէ։

Բայց մենք խի նո՞ր էինք հայտարարել ընտրություններին առանձին մասնակցելու մասին։ Հիմա ի՞նչ եք ուզում լսել ինձնից,–ասել է նա։

Հրցին, թե ԲՀԿ–ն չի՞ պատրաստվում ՀՀԿ–ի նման նախընտրական շտաբ ձևավորել, նա պատասխանել է, թե նման բան դեռ չի քննարկվել։

–Երբ որ անհրաժեշտ կլինի, այն ժամանակ էլ գործընթացը կսկսվի։ Ի՞նչ եք ուզում հիմա անենք,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը