Լրահոս

04.11.2011 15:30


ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է սպասվող ցրտերի ու տեղումների մասին

ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն` նոյեմբերի 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, Սյունիքում և Արցախում ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին մերկասառույց, հանրապետության մյուս շրջաններում էական տեղումներ չեն սպասվում:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին նշված մարզերում կնվազի 13-15, իսկ մյուս շրջաններում 6-8 աստիճանով։

Նոյեմբերի 8-ի գիշերը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին կնվազի  3-5 աստիճանով:

Այս խորագրի վերջին նյութերը