Լրահոս

11.11.2011 12:22


Սիրիայում զինված ուժերի և դասալիքների բախումների հետևանքով 33 մարդ է զոհվել

Սիրիայում զինված ուժերի և դասալիքների բախումների հետևանքով 33 մարդ է զոհվել

Սիրիական բանակի գործողությունների հետևանքով, մասնավորապես դասալիքների հետ բախումների պատճառով, զոհվել է ամենաքիչը 33 մարդ։ Այս մասին հաղորդում է «BBC News»–ը։ Զոհվածների թվում կան խաղաղ բնակիչներ, ինչպես նաև երեխաներ։

ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայի խոսքերով՝ դասալքությունը սիրիական բանակում արագ թափով աճում է. «Ավելի ու ավելի շատ զինվորներ են հրաժարվում մասնակից դառնալ միջազգային հանցագործությանը։ Մտավախություն կա, որ զինված բախումները Սիրիայում ավելի հաճախակի են դառնալու»։

Հիմնականում բախումները տեղի են ունենում երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքում, որտեղ իշխանությունները հանդիպում են ամենակոշտ դիմադրությանը։ 33 զոհերից 15–ը սպանվել է հենց Հոմսում, 10–ը՝ Իդլիբում, ևս 6–ը՝ Համայում։

Այս խորագրի վերջին նյութերը