Լրահոս

30.11.2011 15:05


Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ինչպես տեղեկացնում է «АПА» գործակալությունը, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Ֆարնսիայից նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեին, այդ երկրից նոր համանախագահ Ժակ Փորային, ինչպես նաև ԵԱՀԿ գործող համանախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Բեռնար Ֆասիեն Ադրբեջանի նախագահին է ներկայացրել նոր  համանախագահին։

Հանդիպման ժամանակ մտքերի  փոխանակություն է տեղի ունեցել հայ–ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության կարգավորման  վերաբերյալ բանակցությունների ներկա վիճակի և նրա առաջընթացի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը