Կարծիք

11.02.2025 17:03


Գյումրեցիներն ակտիվ միանում են քաղաքը սոցիալ-տնտեսական փոսից հանելու ու զարգացման ուղու վրա դնելու ծրագրին

Գյումրեցիներն ակտիվ միանում են քաղաքը սոցիալ-տնտեսական փոսից հանելու ու զարգացման ուղու վրա դնելու ծրագրին

Այսօր գյումրեցիների հետ շփվեցի մի փոքր այլ ձևաչափով: Գյումրու կենտրոնում մասնակցեցի Կարեն Սիմոնյան/Karen Simonyan֊ի նախաձեռնությամբ սկսված «Գյումրին ազատ տնտեսական գոտի» դարձնելու ծրագրի ստորագրահավաքին: Գյումրու հեռանկարային զարգացմանը միտված այս ծարգիրը պետք է ստանա գյումրեցիների աջակցությունը, որ կարողանանք այն կյանքի կոչել տեսանելի հեռանկարում:

Մեր համաքաղաքացիները, ինչպես և սպասում էի, բավականին ակտիվ միանում էին Գյումրին սոցիալ֊տնտեսական փոսից հանելու ու զարգացման ուղու վրա դնելու ծրագրին:

Բազմաթիվ մտահոգություններ լսեցի քաղաքի ներկայիս վիճակի հետ կապված: Շփվել եմ մոտ հարյուր համաքաղաքացու հետ, մոտ 90 տոկոսը միաձայն նշում էր, որ պետք է ռեալ քայլեր արվեն իրավիճակը փոխելու ուղղությամբ:

Ահռելի դժգոհություն կար գործարար խավի ներկայացուցիչներից, որոնք նշում էին, որ հիմա ուղղակի խեղդվում են հարկերի ու տուգանքների տակ:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը