Հրազդան գետից դուրս են բերել ինքնասպանություն գործած երիտասարդի դին
Մայիսի 13-ին, ժամը 22։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին նետվել է Հրազդան գետը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։
Գ․Շամշյանը հայտնում է, որ 2 երիտասարդ տղաներ Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս են եղել, երբ, ըստ նրանցից մեկի հայտնածի, ով այդ մասին պատմել է ոստիկաններին ու պարեկներին, իր ընկերը ծիծաղելով հայտնել է, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից։