Քաղաքական

13.02.2012 14:50


«Ծաղրածուն դուք եք». Ս. Սաֆարյանը ՀՀԿ–ական պատգամավորին

«Ծաղրածուն դուք եք». Ս. Սաֆարյանը ՀՀԿ–ական պատգամավորին

«Հայելի» ակումբում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի համատեղ ասուլիսը վերածվեց բանավեճի, իսկ որոշ դեպքերում նաև փոխադարձ վիրավորանքներ հնչեցին։

Սաֆարյանը, խոսելով «Ժառանգություն» կուսակցության, ՀՀԿ–ի և ՕԵԿ–ի՝ ԵԺԿ անդամ դառնալուց, նշեց.

–Մի կողմից հաճելի է, երբ լսում ես, որ ԵԺԿ անդամ է դարձել ՀՀ խորհրդարանի երեք կուսակցություն, իսկ մյուս կողմից տհաճ է, երբ տեսնում ես, թե ԱԺ–ում ինչպես են պատգամավորները քվեարկում մեկը մյուսի փոխարեն։

Դրան հետևեց Կարեն Ավագյանի պատասխանը. «Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես թե ստանձնում է քաղաքական ծաղրածուի դերը, երբ սափրում կամ չի սափրում բեղերը…»։

–Ծաղրածուն դուք եք, որ ամբողջ քաղաքական համակարգը նման տեսք ունի,–հակադարձեց Ստյոպա Սաֆարյանն ու ավելացրեց,–կրկեսն այն է, որ Արա Բաբլոյանը կամ Հերմինե Նաղդալյանը ուրիշների տեղը քվեարկելուց հետո ասում են, թե նման բան չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը