Քաղաքական

17.02.2012 12:04


Ինչպե՞ս է ԲՀԿ–ի վրա ազդելու Օսկանյանի անդամակցությունը. մեկնաբանում են քաղաքական գործիչները

Ինչպե՞ս է ԲՀԿ–ի վրա ազդելու Օսկանյանի անդամակցությունը. մեկնաբանում են քաղաքական գործիչները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ԲՀԿ–ին Վարդան Օսկանյանի  անդամակցությանը՝ ասել է, թե այն ո՛չ դրական է գնահատում, ո՛չ էլ բացասական՝ հավելելով, թե դա նրա ընտրությունն է։

–Նրա որոշումը Հանրապետականի հետ որևէ առնչություն չունի և չի կարող ազդել Հանրապետականի դիրքորոշման կամ վարկանիշի վրա,–կարծում է ՀՀԿ–ական պատգամավորը։–Մարդը գնացել է, էդ ինչ մի ողբերգություն է կամ տոնակատարություն։

Նա համոզված է, որ այն որևէ կերպ չի ազդելու նաև ԲՀԿ–ի վրա։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն էլ այս հարցի վերաբերյալ նշել է, թե շատ դժվար է ասել՝ ինչպե՞ս է անդրադառնալու Օսկանյանի անդամակցությունը ԲՀԿ–ի վրա։

–Դա մարտավարական քայլ է,–համոզված է բանախոսը՝ հավելելով, որ սա ընտրություններից առաջ կատարված քայլ է, ինչը այս տեսակետից արդարացված է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը