Լրահոս

20.02.2012 11:18


Երթ դեպի Եռաբլուր` Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցի առիթով

Երթ դեպի Եռաբլուր` Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցի առիթով

Փետրվարի 20-ին ԵՊՀ Երիտասարդ համալսարանականների հասարակական կազմակերպությունը երթ է կազմակերպելու դեպի Եռաբլուր ` հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցի առիթով:ԵՊՀ Երիտասարդ համալսարանականների հկ նախագահ Գևորգ Մելքոնյան խոսքերով երթը մեկնարկելու է 12:45-ին Եռաբլուրի ներքևի հատվածից, և մասնակիցները շարժվելու են դեպի Եռաբլուրի եկեղեցի, որտեղից էլ այցելելու են Գուրգեն Մարգարյանի շիրիմին: Նախատեսվող միջոցառման ժամանակ հնչելու են ելույթներ: Գ. Մելքոնյանը հայտնեց, որ կազմակերպիչների թվում են ՊՆ–ը, «Գուրգեն Մարգարյան» հիմնադրամը, և «Անկախության սերունդ» կազմակերպությունը:

ԵՀՄ  հկ լրատվական բաժին

Այս խորագրի վերջին նյութերը