Քաղաքական

20.02.2012 14:24


Վարդան Այվազյան. «Դա չե՞ք զգացել»

Վարդան Այվազյան. «Դա չե՞ք զգացել»

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանն ասել է. «Նույն արատները, որոնց մասին որ խոսում ենք, ունեն թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական ընտրակարգերը: Դուք ինչպե՞ս եք ենթադրում, որ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու պարագայում կուսակցությունն իր ցուցակում չի ներառելու այդ «վատ» անձանց»։

Ըստ բանախոսի՝ պատգամավորության այն թեկնածուն, ով ասաց, որ մեծամասնականով  թեկնածություն չի առաջադրելու, բոլոր կուսակցություններով հարձակվելու են, որ այդ ազդեցիկ մարդուն բերեն իրենց կուսակցություն։  

«Դա չե՞ք զգացել»,- եզրափակեց բանախոսը՝ դիմելով լրագրողներին։

Ինչ վերաբերում է ընտրություններին իր մասնակցության ձևաչափին, Վ. Այվազյանն  ասել է, որ այդ հարցը կորոշվի ՀՀԿ համագումարից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը