Լրահոս

13.05.2009 16:51


Անվտանգություն և համագործակցություն Կովկասյան տարածաշրջանում և նրա շուրջը». միջազգային համաժողով Երևանում

Ազգային անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ մայիսի 15-16-ը Երևանում կհրավիրվի «Անվտանգություն և համագործակցություն Կովկասյան տարածաշրջանում և նրա շուրջը» միջազգային համաժողով, որին կմասնակցեն շուրջ 40 ներկայացուցիչներ 25 երկրներից՝ Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդների Թագավորությունից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Իրանից, Եգիպտոսից, Շվեդիայից, Ավստարալիայից, Իսրայելից, Լեհաստանից, Չինաստանից, Վիետնամից, Թուրքիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ուկրաինայից, Էստոնիայից, Բելառուսից, Ղազախստանից, Իրաքից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից՝ Եվրամիությունից, ԵԱՀԿ-ից, ՀԱՊԿ-ից: Համաժողովին կմասնակցեն նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ:

Կքննարկվեն Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները ժամանակակից եվրոպական անվտանգության համատեքստում, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, էներգետիկ և տրանսպորտային ուղիների՝ որպես տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության գործոն, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, թմրաբիզնեսի և զենքի ապօրինի վաճառքի, թրաֆիքինգի դեմ պայքարի գործում տարածաշրջանային համագործակցության զարգացման, տարածաշրջանում տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրները:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը