Քաղաքական

27.02.2012 12:29


Տիգրան Սարգսյանն ի՞նքն էր ուզում գլխավորել ՀՀԿ–ի ցուցակը

Տիգրան Սարգսյանն ի՞նքն էր ուզում գլխավորել ՀՀԿ–ի ցուցակը

Մինչ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գրեթե բոլոր հանրապետականները ճիշտ էին համարում, որ հենց նա էլ գլխավորի, բացի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից։

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը պատասխանելով հարցին՝ ո՞վ է գլխավորելու ՀՀԿ  ցուցակը՝ ասել էր, որ իրականում չափազանց կարևոր է, թե կուսակցությունն ինչ գաղափարներո՛վ է գնալու ընտրություններին։

–Թե ով կլինի առաջինը կամ երկրորդը ցուցակում, ես անձամբ, անկեղծ ասած, չեմ կարող ասել,–նշել էր նա։

«7օր»–ի հարցին՝ իսկ ինքն անձամբ կցանկանա՞ր գլխավորել, Տիգրան Սարգսյանն արձագանքել էր.

–Իսկ ձեզ ինչո՞ւ է հետաքրքրում իմ անձնական դիրքորոշումը։

Այսօր «7օր»–ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից հետաքրքրվել է՝ գուցե Տիգրան Սարգսյանը ցանկանում էր անձա՞մբ գլխավորել ՀՀԿ–ի ցուցակը։

–Ես չեմ կարծում, որ վարչապետը նույն կարծիքին չէ, ինչ բոլոր հանրապետականները։ Բոլոր հանրապետականները, այդ թվում և վարչապետը, շատ լավ գիտեն, որ ցուցակը պետք է գլխավորի հանրապետության և կուսակցության նախագահը։ Եվ դա ճի՛շտն է,–պատասխանել է Գագիկ Մելիքյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը