Լրահոս

14.05.2009 15:42


Հովիկ Աբրահամյան. «Հայաստանում Բրազիլիայի առաջին դեսպանն իր ուրույն ոճով դրեց երկկողմ համագործակցության ամրապնդման համար անհրաժեշտ հիմնաքարը»

Մայիսի 14-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենատե Ստիլլեին՝ Երևանում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տիկին Ստիլլեին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր է գնահատել Երևանում Բրազիլիայի առաջին դեսպանի աշխատանքը և շեշտել, որ իր ուրույն ոճով նա դրեց երկկողմ համագործակցության ամրապնդման համար անհրաժեշտ հիմնաքարը: ԱԺ նախագահը տեղեկացրել է դեսպանին, որ հայ օրենսդիրները ստեղծել են Հայաստան-Բրազիլիա բարեկամության խումբ և հույս է հայտնել, որ նմանատիպ մի խումբ կստեղծվի նաև բրազիլացի պատգամավորների կողմից:

 

Այս խորագրի վերջին նյութերը