Աշխարհ

02.03.2012 10:29


Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում մեկնարկել են խորհրդարաբական ընտրությունները։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի հոգևոր առաջնորդ, նախկին նախագահ (1981-1989), այաթոլլահ Ալի Խամենեին առաջինն է քվեարկել ընտրություններում: 


«Խորհրդարանական ընտրությունները կարևոր են երկրի անվտանգության և կայունության համար։ Երեք տասնամյակ առաջ տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, և մեր ժողովուրդն ընթանում է ճիշտ ճանապարհով։ Բոլոր թեկնածուներին մաղթում եմ հաջողություն»,–լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի հոգևոր առաջնորդը՝ բնակչությանը կոչ անելով ակտիվորեն մասնակցել ընտրություններին։

Այս խորագրի վերջին նյութերը