Քաղաքական

02.03.2012 12:40


ԲՀԿ–ականը համամիտ է Օսկանյանի մասին Տեր–Պետրոսյանի կարծիքի հետ

ԲՀԿ–ականը համամիտ է Օսկանյանի մասին Տեր–Պետրոսյանի կարծիքի հետ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համամիտ է ՀԱԿ երեկվա հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանի արտահայատած դիրքորոշմանը, որ Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ պայմանավորված չէ Ռոբերտ Քոչարյանի ստվերով։

–Միանշանակ համամիտ եմ առաջին նախագահի կարծիքի հետ, որ պարոն Օսկանյանի մուտքը ԲՀԿ պայմանավորված չէ որոշ մարդկանց ստվերներով, ու խորհուրդ եմ տալիս ԲՀԿ-ում որևէ անձանց ազդեցություն չփնտրել,–ասել է Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ համամասնական ցուցակի մասին էլ Ն. Զոհրաբյանն ասել է, որ կան իրենց կուսակցության հետ ընտրություններին միասին գնալու նոր առաջարկներ, բայց թե ովքեր են, թող լինի անակնկալ։ Իսկ ԲՀԿ համամասնական ցուցակը բացառապես կազմվելու է՝ հիմքում ունենալով արդարության սկզբունքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը