Լրահոս

06.03.2012 15:17


Ստյոպա Սաֆարյան. «ՕԵԿ-ի լոգոն աղջիկ վախտվանն է»

Ստյոպա Սաֆարյան. «ՕԵԿ-ի լոգոն աղջիկ վախտվանն է»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԵԺԿ պաշտոնական կայքում արդեն տեղադրվել են հայկական երեք դիտորդ կուսակցություններիԺառանգություն», ՀՀԿ, ՕԵԿ) մասին տեղեկությունները: Ես էլ, բախտը գլխիս, մեր կուսակցության միջազգային քարտուղարն եմ: Բայց դա հեչ, ՃՃՃ: ՕԵԿ-ի լոգոն աղջիկ վախտվանն է: Այս նոր 7աստղանի լոգոն չկա: Հետաքրքիր է՝ ինչքան անհամեստ են գտնվել, որ իրենց 7աստղանի են համարել: Գոնե 5 աստղով բավարարվեին: Ախր Հայաստանում իսկի 5աստղանի հյուրանոց չկա, ինչ մնաց կուսակցություն լինի»:

Հիշեցնենք, որ ԵԺԿ-ին ՕԵԿ-ի անդամակցությունից հետո ՕԵԿ-ի նոր խորհրդանիշը փոխվել է՝ ՕԵԿ–ի գլխավերևում են եռագույնը և եվրոպական ընտանիքի մասին հիշեցնող 7 աստղ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը