Լրահոս

06.03.2012 15:35


Վլադիմիր Պուտին. «Խախտումներ, իհարկե, եղել են։ Դրանք պետք է հայտնաբերել»

Վլադիմիր Պուտին. «Խախտումներ, իհարկե, եղել են։ Դրանք պետք է հայտնաբերել»

«РИА-Новости»–ն հաղորդում է, որ ՌԴ վարչապտ Վլադիմիր Պուտինը, ով ԿԸՀ–ի նախնական տվյալներով հաղթել է նախագահական ընտրություններում, հուսով է, որ ընտրությունների ժամանակ իրականացված խախտումների մասին բոլոր տեղեկությունները մանրամասնորեն կստուգվեն։

«Խախտումներ, իհարկե, եղել են։ Դրանք պետք է հայտնաբերել, մաքրել, անել այնպես, որ բոլորին ամեն ինչ պարզ լինի»,– ասել է Վ. Պուտինը Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայում «Выборы-2012» իրավիճակային կենտրոն այցելության ժամանակ։

Վ. Պուտինը գտնում է, որ պետք է ստուգել բոլոր բողոքները և հետագա պարզաբանումների համար ուղարկել համապատասխան գերատեսչություններ։

Այս խորագրի վերջին նյութերը