Լրահոս

15.05.2009 15:02


Երվանդ Բոզոյան. «Մայիսի 31–ի ընտրույթուններից հետո՝ սկսած հունիս ամսից, հատկապես հայկական կողմի վրա ճնշումները շեշտակիորեն կավելանան»

Երվանդ Բոզոյան. «Մայիսի 31–ի ընտրույթուններից հետո՝ սկսած հունիս ամսից, հատկապես հայկական կողմի վրա ճնշումները շեշտակիորեն կավելանան»

«Հայելի» ակումբում քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասել է, որ եթե անգամ նախկինում հայ-թուրքական բանակցություններում Լեռնային Ղարաբաղի նախապայմանը չկար, ապա այսօր դե ֆակտո կա.

-Երբ հայկական կողմը վերջին մեկ տարվա ընթացքում բացահայտեց հայ-թուրքական բանակցությունների գաղտնի ընթացքը,  ռազմավարական սխալ թույլ տվեց։ Դա հանգեց այն բանին, որ թուրքական կողմը՝ զգալով, որ բոլոր դիվիդենտներն արդեն ստացել է, այժմ որպես նախապայման առաջ է քաշում Ղարաբաղում շոշափելի դրական առաջընթացի քայլը։ Իսկ Անկարայի և Բաքվի տեսակետները գրեթե չեն տարբերվում։

Քաղաքագետի խոսքերով՝ երբ թուրքական կողմը հայտարարում է, թե սահմանը կբացի, եթե հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց լինի, ապա հիմնական միջազգային կենտրոններին՝ Մոսկվա, Վաշինգտոն, եվրոպական պետություններ, ազդանշան է ուղարկում՝ արագացնելու Ղարաբաղյան խնդրի գործընթացը։

Այդ պատճառով, ըստ Ե. Բոզոյանի, արդեն Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո՝ հունիս ամսից սկսած, հատկապես հայկական կողմի վրա այդ երկրների ճնշումները շեշտակիորեն կավելանան։

-Կես տարի անց կարող է պատահել, որ գրեթե բոլոր հիմնական մայրաքաղաքներում այդ հարցը կոնսենսուսի գա, և Հայաստանի վրա ճնշումը ֆունդամենտալ լինի։

Այս խորագրի վերջին նյութերը