Քաղաքական

19.03.2012 13:41


Հմայակ Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Հմայակ Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Այսօր Քաղաքագետների միությունում կազմակերպված հերթական քննարկումների ժամանակ անդրադառնալով ՀՀԿ–ի 13–րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին՝ միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշել է.

–Ամենակարևորն այն է, որ ընտրությունների արդյունքները մեր ժողովրդի համար լինեն գոնե որոշ առումով արժանահավատ։ Այլապես մեր երկրի պետական իշխանությունը կհայտնվի կաթվածահար վիճակում, և առաջիկա 5 տարվա կտրվածքով մենք որևէ դրական տեղաշարժ, որևէ դրական փոփոխություն, որոնց մասին այդքան արտահայտվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ի համագումարին,կլինեն անհնարին։

Հմայակ Հովհաննիսյանը նաև նշել է, որ հավատը կարող է ձևավորվել միայն դրական փոփոխությունների հողի վրա.

Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի՛ կարելի սայլը դնել ձիուց առաջ։ Սկզբից դրական փոփոխություններ պիտի լինեն, հետո նոր առաջանա հասարակության մոտ վստահություն և հավատ երկրի հեռանկարի վերաբերյալ։ Եթե դրական փոփոխություններ չկան, ապա հավատը չի կարող առաջանալ դատարկ տեղում։ Ուրեմն՝ պետք է ձին դնել սայլից առաջ, սայլը դնել ձիու ետևում։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը