Տնտեսական

27.03.2012 15:01


Համաժողով գյուղատնտեսության զարգացման խնդիրներով

Համաժողով գյուղատնտեսության զարգացման խնդիրներով

 Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «ՀՀ գյուղատնտեսության զարգացման խնդիրները պարենային անվտանգության համատեքստում» թեմայով խորհրդաժողով։ Խորհրդաժողովի մասնակիցների թվում էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապպին, ՀՀ նախարարությունների, մարզպետարանների, ՀԿ - ների և ոլորտին առնչվող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Անդրադառնալով պարենային անվտանգության հիմնախնդրի չափազանց կարևորությանն ու բարդությանը , ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց. «Պարենային անվտանգության հիմնախնդրի լուծմանն ուղղված միասնական, արդյունավետ և հիմնավորված քաղաքականության իրականացման անհրաժեշտությունից ելնելով` Ազգային անվտանգության խորհրդի համակարգմամբ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների մասնակցությամբ մշակվել է «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության հայեցակարգը», որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի կարգադրությամբ:
Հայեցակարգի հիմնական նպատակն է` ապահովել բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունը, ինչպես նաև նախադրյալներ ստեղծել դիմակայելու սննդամթերքի ներքին և արտաքին շուկայի անբարենպաստ փոփոխություններին և հնարավոր արտակարգ իրավիճակների բացասական հետևանքներին»։

Այս խորագրի վերջին նյութերը