Լրահոս

20.05.2009 13:02


Խոզի գրիպով հիվանդացածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 1000-ով

Ինչպես տեղեկացնում է «Интерфакс»  գործակալությունը, A/H1N1 վիրուսով վարակվածների թիվը երեքշաբթի ամբողջ աշխարհում ավելացել է 1000-ով և հասել է 9 830-ի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկացմամբ՝ հիվանդության զոհ է դարձել 79 մարդ։

ԱՀԿ-ի տվյալներով՝ խոզի գրիպով մարդկանց վարակի դեպքեր արձանագրվել են աշխարհի 40 երկրներում, ամենաշատը՝ ԱՄՆ-ում (5 123 մարդ): Մեքսիկայում հայտնաբերվել է վարակի 3 648 դեպք, Կանադայում վարակվածների թիվը հասել է 496-ի, իսկ Ճապոնիայում՝ 159-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը