Լրահոս

20.05.2009 15:55


Արմեն Աշոտյանը կոչ է արել սփյուռքահայ կրթօջախներին՝ սերտ կապեր հաստատել Արցախի պետական համալսարանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, վեր. դոկտոր Փոլ Հայդօսթեանի հետ: Ողջունելով հյուրին հայրենիքում՝ նախարարն անդրադարձ կատարեց Սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող մի շարք։ Անդրադառնալով Հայկազյան համալսարանին՝ նախարարը նշել է, որ տպավորված է ուսումնական հաստատության բարձր վարկանիշով, և դրա վառ ապացուցը կրթօջախի 55-ամյա գործունեությունն է:
Փոլ Հայդօսթեանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, շեշտեց, որ սփյուռքահայ կրթօջախները պետք է գտնեն համագործակցության այն եզրերը, որոնք թույլ կտան ավելի գործնական կապեր հաստատել ՀՀ բուհերի հետ:
Ա. Աշոտյանը վստահեցրել է, որ սփյուռքահայ գաղթօջախների բոլոր խնդիրները միշտ եղել են պետական կառույցների ուշադրության կենտրոնում, և հայագիտությունը գիտակրթական համագործակցության զարգացման թիվ մեկ հարթակն է: Նախարարը կոչ է արել սփյուռքահայ կրթօջախներին, ի դեմս Հայկազյան համալսարանի, սերտ կապեր հաստատել նաև Արցախի պետական համալսարանի հետ, որը համահայկական կրթական ցանցի կարևորագույն հանգույցներից է:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հաճախակի  դարձնել նախարարության և սփյուռքահայ տարբեր կրթօջախների ներկայացուցիչների հանդիպումները:

Այս խորագրի վերջին նյութերը