Լրահոս

14.04.2012 10:42


Ադրբեջանում գազատար է պայթել

Ադրբեջանում գազատար է պայթել

Ադրբեջանի Շամախի շրջանում ուրբաթ երեկոյան պայթել է Մոզդոկ–Կազիմագոմեդ գազատարը։ Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 13–ին՝ տեղական ժամանակով ժամը 23։00–ին։ Գազատարը, որով վառելիքը Ադրբեջանից հասցվում է Ռուսաստան, պայթել է Գիզմեյդան և Պիրգուլու ավանների միջև ընկած հատվածում՝ Բաքվից մոտ 120 կմ հյուսիս–արևմուտք։

Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել միայն մի քանի ժամ հետո։ Պայթյունից հետո գազի մատակարարումը դադարեցվել է, իսկ խողովակում եղած գազը ամբողջությամբ այրվել է։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը