Լրահոս

14.04.2012 11:13


Սիրիական բանակը վերսկսել է Հոմսի ռմբակոծությունը

Սիրիական բանակը վերսկսել է Հոմսի ռմբակոծությունը

Սիրիական բանակն ապրիլի 14–ի գիշերը վերսկսել է Հոմս քաղաքի երկու թաղամասերի հրետանային ռմբակոծությունը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով իրավապաշտպաններին և դեպքերի ականատեսներին։

«Syrian Observatory of Human Rights» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ռմբակոծության հետևանքով վիրավորվել է Հոմսի մի քանի բնակիչ, զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ապրիլի 12–ի առավոտից Բաշար Ասադի կողմնակիցների և ապստամբ գրոհայինների միջև գործում էր զինադադար։ Դիտորդները հույս ունեին, որ սիրիական բանակը դուրս կբերվի քաղաքներից, չնայած այն բանին, որ կառավարությունը նման խոստում չէր տվել։ Մի քանի ժամ զինադադար հայտարարելուց հետո իրավիճակը կայուն էր, սակայն քիչ անց Համա նահանգի Մհարադ քաղաքում խաղաղ բնակիչ էր սպանվել։ Ապրիլի 13–ին երկու կողմերը շարունակել են միմյանց մեղադրել զինադադարի խախտման համար։ Ուրբաթ օրվա ընթացքում ընդհարումների ժամանակ զոհվել է 6 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը