Լրահոս

20.05.2009 19:16


Ահարոն Ադիբեկյանը կրկին հրաժարվել է հարցման երկրորդ պատվիրատուի անունը նշել

Ահարոն Ադիբեկյանը կրկին հրաժարվել է հարցման երկրորդ պատվիրատուի անունը նշել

Այսօր հրավիրված արտահերթ նիստում ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարել է, որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, նշել է Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուների և կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման պատվիրատուի անունը։  

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Ադիբեկյանը հայտարերել էր, որ հարցման պատվիրատուները երկուսն են։ Մեկը՝ ՀՀԿ-ն է, իսկ մյուսի անունը հրաժարվել էր ասել։

ԿԸՀ-ի արտահերթ նիստից հետո «7օր»-ի թղթակիցն Ա. Ադիբեկյանից կրին փորձել է ճշտել երկրորդ պատվիրատուի անունը, սակայն նա նորից է հրաժարվել ասել։

-Երկրորդը՝ մի հիմնադրամ է, որը չի ուզում, որ իր անունը խառնվի ընտրությունների հետ։ Այդ հիմնադրամին ընտրությունների հետ կապ չունեցող որոշ հարցեր էին հետաքրքրում։ Օրինակ՝ թե տնտեսական ճգնաժամն ինչպես է անդրադարձել ընտանիքների կացության վրա։ Ես պատվիրատուի խնդրանքին ընդառաջ գնալով՝ իր անունը չեմ տալիս, բայց առաջինինը տալիս եմ՝ Հանրապետական կուսակցությունն է։ Մյուսը կարևոր չի ով է։ Կարող է 10 հոգի լինեն, կարող է ես 20 հոգու ինֆորմացիան վաճառում եմ, դա Հանրապետական կուսակցության հետ իմ պայմանավորվածությունից է կախված։ Ուղղակի հարմար պահ էր էժան հարցում անցկացնելու։ Անկետայի մեջ ավել հարցեր են դրվել։ Դա օրենքի խախտում չի,- «7օր»-ին ասել է Ա. Ադիբեկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը