Լրահոս

21.05.2009 11:59


Իրանում նախագահական ընտրություններ են

Իրանում մեկնարկել է երկրի նախագահի ընտրարշավը։ Երկրի Սահմանադրական դատարանն արդեն հաստատել է նախագահի թեկնածուների ցուցակը։ Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի մրցակիցներն են նախկին վարչապետ Միրա Հոսեին Մուսավին, խորհրդարանի նախկին նախագահ Մեհդի Քարուբին և Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին։ Ահմադինեջադի հիմնական մրցակից է համարվում Միրա Հոսեին Մուսավին։

 

Այս խորագրի վերջին նյութերը