Աշխարհ

26.04.2012 17:32


Քուրդ գրոհայինները Իրանում 4 պահակազորային են սպանել

Քուրդ գրոհայինները Իրանում 4 պահակազորային են սպանել

«Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» կազմակերպության անդամները գրոհել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի արևմտյան լեռնային շրջաններում։

Ինչպես հայտնի է, չորս պահակազորայիններ սպանվել են, չորսը՝ վիրավորվել։

Իրանի զինված ուժերը, հեղափոխության պահապանների հետ համատեղ, քուրդ գրոհայինների դեմ հատուկ գործողություն էին սկսել անցած տարի։ Իրանը մեղադրում է «Քրդստանի ազատ կյանքի կուսակցությանը» Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար։

Նախօրեին Թուրքիայի Բինգել նահանգում առնվազն 5 մարդ է զոհվել քրդերի և Թուրքիայի զինված ուժերի միջև տեղի ունեցած բախումների ժամանակ։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 3 ապստամբ գրոհային, թուրքական բանակի մեկ զինծառայող և տեղի գյուղերից մեկի պահակը։

Այս խորագրի վերջին նյութերը